Քաղաքական 12:57 18/06/2018 Հայաստան

Բելառուսական կողմի արձագանքները հայկական կողմին չեն բավարարում. Բալայան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Վիեննայում, Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրակարգում է, դրա մասին միշտ հրապարակային կերպով է խոսվել: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Երբ մենք ասում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի առաջընթաց, հենց դա նկատի ունենք՝ այն պայմանները, որոնց ժամանակ չեն կրակում, որոնց ժամանակ ուժի կիրառման վտանգ չկա, որը ստեղծում է  համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար: Վիեննան, Պետերբուրգն ու Ժնևը հենց դրա մասին են խոսում»,- ասաց բանախոսը:

Անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառելու փաստին՝ Տիգրան Բալայանը նշեց, որ ԱԳՆ-ն այս ուղղությամբ հրապարակային և ոչ հրապարակային գործողություններ է տանում բելառուսական կողմի հետ, սակայն մինչ այժմ բելառուսական կողմից ստացված արձագանքները հայկական կողմին չեն բավարարում:

«Սա համակարգային գործընթաց է, տարբեր ուղղություններով գործընթաց է: Մեր ԱԱԽ քարտուղարն է ընդունել Հայաստանում Բելառուսի դեսպանին և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը: Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով»,- ասաց նա:

Panorama.am-ի թղթակցի հարցին՝ արդյոք  առաջիկայում նախատեսվում են կոնկրետ երկրներից ՀՀ դեսպանների հետկանչման գործընթացներ, Բալայանը պատասխանեց՝ փոփոխություններ, այո, նախատեսվում են:

«Դա մեր համակարգում մշտական գործընթաց է: Դեսպանների փոփոխություններ, դիվանագետների ռոտացիա նախատեսվում է, բայց մինչև նախագահի հրամանագրի հրապարակումն ինչ-որ դեսպանի հետ կանչելու կամ այլ դեսպան նշանակելու մասին հրապարակային քննարկում ընդունված և կոռեկտ չէ»,- ասաց ԱԳՆ ներկայացուցիչը:

Լրագրողները Տիգրան Բալայանից նաև հետաքրքրվեցին՝ կան արդյոք տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոտալուտ հանդիպման վերաբերյալ: Բանախոսը նկատեց, որ հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, այդ մասին կծանուցվի լրացուցիչ:

«Այս պահի դրությամբ արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն չկա»,- նշեց ԱԳՆ ներկայացուցիչը:

Անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ Արցախյան կարգավորման շուրջ բանակցություններին հայկական կողմից պետք է մասնակցի երկրի նախագահը՝ Բալայանը նկատեց, որ Պեսկովը ոչ այդքան ճիշտ ձևակերպված հարցին բավական կոռեկտ պատասխան է տվել:

«Հարցին՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում նախատեսվում է, թե ոչ, պարոն Պեսկովն ասել է՝ ոչ, որովհետև ՀՀ նախագահը Մոսկվայում չէ: Լրագրողի ձևակերպած հարցը եղել է  ոչ այդքան ճիշտ: Նա, ըստ երևույթին, չի տիրապետել, որ Հայաստանի անունից բանակցում է ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Բայց հաջորդ օրվա ճեպազրույցին Պեսկովն անդրադարձել է հենց ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպմանը և ասել է, որ հանդիպման ժամկետների վերաբերյալ ինքը տեղեկություն չունի»,- ամփոփեց Տիգրան Բալայանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}