Ճապոնիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 200 մարդ
Ճապոնական Օսկանա շրջանում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 217 մարդ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, շրջանի ղեկավարությունը հաստատել է, որ մահացել է երեք մարդ, այդ թվում իննամյա աղջիկ:
Երկրաշարժից հետո Տակացուկի քաղաքի շինություններից մեկում հրդեհ է բռնկվել, փակվել է փողոցը, ինչի պատճառով ճանապարհային երթևեկությունը կանգնեցվել էր: Հաղորդվում է, որ մի քանի քաղաքում վնասվել են շինություններ, խափանվել է երկաթուղու երթևեկությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա