Երևանի կենդանաբանական այգու անձնակազմն ուղևորվում է Էջմիածին
«Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժ օգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու»,-տեղեկանում ենք Երևանի Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից:
Ըստ աղբյուրի, փոխքաղաքապետի հանձնարարականով Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:
«Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին, որի գործունեության կանոնադրական հիմնական նպատակներից է վայրի կենդանիների պահպանումը, հանձինս իր անձնակազմի, պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում»,-նշում են այգուց:
Հարակից հրապարակումներ`
- Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, քանի որ էլ մսի պահածո չկա. Արթուր Վանեցյան
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան