ՀՀԿ. Եթե հաստատվի Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ
Հայաստանի Հանրապետական կուսակացությունը տարածել է հայտարարություն՝ ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ: Կուսակցության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է:
Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ: Օրենք խախտող յուրաքանչյուր ոք, անկախ նրանից ինչ վաստակ ունի, ինչ պաշտոն է զբաղեցնում կամ զբաղեցրել, կուսակցական է թե ոչ, ԱԺ պատգամավոր է թե ոչ, պետք է պատասխանատվություն կրի օրենքի առջև:
Սրանք հերթապահ բառեր կամ մտքեր չեն, սա անվերապահ դիրքորոշում է, հատկապես այն ինչ ներկայացվել է, բացի իրավական ասպեկտից, ունի ընդգծված բարոյական կողմ: Սա հարված է մեր ժողովրդի բարոյական արժեքներին, հայրենիքի պաշտպանության վեհ գաղափարին»:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է իրավաբանական օգնություն ցույց տալ
- Աշոտյան. Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
- ՀՀԿ խմբակցություն. Պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան