Մեր հաջորդ հրապարակած տեսանյութերից մեկը կլինի դրա մասին. Արթուր Վանեցյանը՝ «Երևան» հիմնադրամի մասին
«Մենք դատական մարմինների աշխատանքին չենք միջամտում, դա նաև վերաբերում է կալանավորումներին, երբ մենք միջնորդությամբ դիմում ենք դատարան և դատարանը չի տալիս համաձայնությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հետ կապված բացահայտումներին:
Նշենք, որ «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատարանը չի բավարարել։
«Իմ կարծիքով, բավարար հիմքեր կային, բայց դատարանն այլ կերպ որոշեց, դատարանն է բարձրագույն մարմինը, բայց դա չի նշանակում, որ «Երևան» հիմնադրամում մեր կատարած աշխատանքներն ու հայտնաբերած խախտումները մոռացվեցին։ Մենք շարունակում ենք աշխատել նույն կերպ, և առաջիկայում դուք կտեսնեք»,– ընդգծեց Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե ովքեր են ստիպել քաղաքացիներին գումարներ նվիրաբերել «Երևան» հիմնադրամին, ԱԱԾ տնօրեն ասաց. «Մեր հաջորդ հրապարակած տեսանյութերից մեկը կլինի դրա մասին»։
Արթուր Վանեցյանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոպարկերում հայտնաբերված մեքենաների՝ մասնավորապես, ապրիլյան պատերազմի ժամանակ նվիրաբերված մեքենաների տերերը զանգահարել են. «Նրանք չգիտեին, որ իրենց նվիրատվությունները տեղ չեն հասել»:
Հարակից հրապարակումներ`
- «Երևան» հիմնադրամից տոնական զարդարանք համարվող մեկ հրեշտակի համար վճարել են 448 հազար դրամ
- «Երևան» հիմնադրամում ԱԱԾ գործողություններն առնվազն ձևի առումով ոչ համաչափ է. Շարմազանով
- Քաղաքապետարանի պաշտոնյաները պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին. ԱԱԾ
- «Երևան» հիմնադրամը մի օղակ է, որ կոչվում է «լվացքատուն». Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին