Ինձ մնում է սպասել մինչև ավարտվի նախաքննությունը. Մանվել Գրիգորյանի օգնական
«Վարչապետի ելույթից հետո ես վերապահումով կսպասեմ ԱԱԾ-ի վերջնակսն նյութերին՝ հասկանալու համար սա իրականություն է, թե շինծու գործ: Եթե այս ամենն իրականություն եղավ, ապա ես պայքար չունեմ մղելու, ընդհակառակը արդարության համար եմ պայքար մղելու, իսկ եթե շինծու եղավ, ապա պայքարելու եմ անարդարության դեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը:
«Այն ինչ արել եմ այս երկու օրվա ընթացքում արել եմ ճիշտ և տեղին: Իսկ այն ամենը ինչ պտտվեց մամուլում, ինչ տարածեց ԱԱԾ-ն, ինձ մնում էր մեկ քայլ անել, սպասել մինչև ավարտվի նախաքննությունը, որպեսզի իմ քայլերը ոչ ադեկվատ չլինեն: Ես միշտ էլ մտել եմ Մանվել Գրիգորյանի ամառանոց, սակայն պահեստ չեմ մտել, ես այնտեղ ինչ գործ ունեի: Կա անմեղության կանխավարկած մինչև չավարտվի, այլ բան չեմ կարող ասել»,-հավելեց Մանուկյանը:
Նա հայտնեց, որ երբ ԱԱԾ-ն Գրիգորյանին կանչել է ձերբակալման սանկցիա չի եղել:
«Նրան չեն ասել, որ քեզ կանչում ենք հարցաքննության: Նրան ասել են, որ ցանկանում են իր հետ զրուցել: Ասում են ապօրինի զենք, բայց ես փաստաբանների հետ զրուցել եմ և ապօրինի զենքը գեներալի հետ չի առնչվում: Քանի որ զենքը Մանվել Գրիգորյանինը չի եղել: Քանի որ Մանվել Գրիգորյանի ամառանոցը շատ մեծ տարածք է զբաղեցնում և կան աշխատողներ, մուտքն ու ելքն էլ ազատ է եղել և ինչ-որ մեկը կարող էր իր տանը զենքը բերեր ու պահեր»,- մանրամասնեց նա, հավելելով, որ ամեն դեպքում պետք է պահել անմեղության կանխավարկածը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան