Շուշան Պետրոսյան. Ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ
Երգչուհի, Հանրապետական խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ բացահայտումներին:
«Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո' ու Հայ Զինվորի թա'նկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից։
Ասում են մի բան ասա , ի՞նչ ասեմ , ո՞նց ասեմ , շոկի մեջ եմ։
Երևանում չէի , ուշ հասա ու ետ տվեցի , նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ , որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։
Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։
Էրեխեքի նամակները ... էն շտապօգնության մեքենան , որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք ... մթերք , հագուստ ... Աստված ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու !!!»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- «Մեկ ազգ, մեկ բանակը» պլակատ չէ. Շուշան Պետրոսյան
- Շուշան Պետրոսյան. Մենք հաշմանդամ, զոհված զինծառայողների ընտանիքների առաջ պարտք ունենք
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան