Պորտուգալացին հեծանիվով հասել է Ռուսաստան
Պորտուգալացի ֆուտբոլի երկրպագու Էլդեր Բատիշան իր երկրից հեծանիվով հասել է Ռուսաստան, ուր անցկացվում են 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը։
«Մոսկվա, ահա և ես եկա»,- այսօր առավոտյան Rumo à Rússia 2018 ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Պորտուգալիալացու վերջին կանգառը եղել է Մոսկվայի շրջանի Կրատովո գյուղը։ Բատիշան հաղթահարել է մոտ 4700 կմ։
Նշվում է, որ Բատիշտան, ով ծառայում է Ալենկերի քաղաքապետարանում, ցանկանում է գումար հավաքել պորտուգալական կազմակերպության համար, որն օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան