Հերթական արգելքը Սաուդյան Արաբիայի կանանց համար
Սաուդյան Արաբիայում կանանց արգելել են ավտոմեխանիկ աշխատել: Life-ը գրում է, որ այս մասին հաղորդել է երկրի աշխատանքի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խալեդ Աբա ալ-Խեյլը:
Սակայն գերատեսչության ներկայացուցիչը չի պարզաբանել արգելքի պատճառները, նաև այն, թե կանայք կշարունակե՞ն այդ մասնագիտացումը ստանալ:
Ներկայումս այդ հարցը թագավորությունում շատ արդիական է: Սաուդյան Արաբիայում այս տարվա հունիսի 24-ից երկրի կանանց թույլատրվել է մեքենա վարել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին