Կուտակային համակարգն այլընտրանք չունի. ՀՀԿ-ական պատգամավոր
ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կառավարության որոշումը միանգամայն ողջամիտ է և ողջունելի է համարում, թե ինչու, նա այսպես բացատրեց. «Ինչպես ասաց պարոն Ջանջուղազյանը, եթե մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքացիները ունենան արժանապատիվ կյանքով ապրելու անհրաժեշտ եկամուտներ իրենց կենսաթոշակային տարիքում, ապա համակարգը պետք է լինի այսպես՝ պետք է աշխատեմ և կուտակեմ իմ ապագա տարիների համար»։
Նրա կարծիքով՝ կուտակային համակարգը աներկբա, անհրաժեշտ համակարգ է։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձելու է այն ներկայացնել որպես «տոչկա վազվռատա» անցած, քանի որ արդեն հիմնական հատվածը ներգրավված է, և մնացածը շատ փոքր թվաքանակ է կազմում։ Թույլ տվեք սրա հետ չհամաձայնվեմ։ Իրականությունն այն է, որ այս համակարգն այլընտրանք չունենք, անկախ նրանից, թե ով է իշխանության»,- ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով 5-ից 2,5 տոկոսի անցմանը՝ պատգամավորն ասաց. «Պարոն Ջանջուղազյան, եթե դուք ասեիք, անկախ նրանից մենք եկամտահարկը կիջեցնենք, թե ոչ, այս մոտեցումն այլևս փոփոխման ենթակա չէ, ես Ձեր մեկնաբանությունն ավելի համոզիչ կընդունեի։ Այս պահին, երբ ասում եք՝ եկամտահարկն իջեցնենք, կվերադառնանք 5-5 համամասնությանը, սա ընդամենը հանրության հաճոյանալու փորձ է, ընդ որում ոչ հաջող»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց, որ ժամանակին իրենք դեմ են եղել այս համակարգին, պայքարել են դրա դեմ, բայց հիմա հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել են։
Պատգամավորն ասաց, որ իր դիրքորոշումը պետք է քաղաքական մասով հայտնի, որը հետևյալն է. «Մենք ասել ենք, որ պաշտպանում ենք այս կառավարությանը, պետք է աջակցենք ռեֆորմների իրականացմանը»։
Մարուքյանի խոսքով՝ հնարավոր է կուտակային համակարգը դարձնել կամավորության սկզբունքով և օգուտ ստանալ, պարզապես հարկավոր է, որ քաղաքացին օրենքում գրավականներ տեսնի, զուգահեռ էլ վստահի պետությանն ու իշխանություններին:
«Ես խոսել եմ վարչապետի հետ, ես խոսել եմ Արծվիկ Մինասյանի հետ, Արտակ Զեյնալյանի հետ, մենք պատրաստ ենք քննարկումների մասնակցել՝ փորձելով ճանապարհներ ու տարբերակներ գտնել: Այն մարդիկ, որոնք դեմ են եղել ու դժգոհել են պարտադիր կուտակային համակարգից, շարունակում են դժգոհ մնալ, իսկ մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին: Այս փուլում մենք աջակցում են այս բարելավմանը, բայց պայմանով, որ քննարկումներ են լինելու։ Այսօր կողմ ենք քվեարկում՝ հետագայում փոփոխություններ անելու համար»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկումների համար դռները փակված չեն. ֆինանսների նախարար
- Ջանջուղազյանը ներկայացրեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու որ փուլում է Հայաստանը
- «Հրապարակ». Պարտադիր կուտակայինի մասին օրենքը՝ առաջին անհամաձայնությունը իշխանական ուժերի մեջ
- Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
- Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով
- Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
- Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին