Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
Երևանի կենդանաբանական այգին օթևանեց է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։ Երևանի Կենդանաբանական այգին իր ֆեյսբւքյան էջում տեղեկացնում է, որ գիշատչին Երևան տեղափոխելուց առաջ քնեցրել էին. այդ պատճառով տեսանյութում կենդանին աշխույժ չէ։
«Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ընդհանուր առմամբ եղել են 5 արջ, 1 վագր, 5 տարբեր տեսակի շներ, 7-8 խառնածին բեզոարյան այծեր, 2 սիրամարգ, 10-ից ավելի ջայլամներ, կաքավներ և մեկ եղնիկ։
Հիշեցնենք, որ այս կենդանիներին խնամելու նախաձեռնությամբ էին հանդես եկել Երևանի կենդանաբանական այգին և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան