Քննարկումների համար դռները փակված չեն. ֆինանսների նախարար
«Գիտենք, որ հազարավոր մարդիկ դեռևս համակերպված չեն կուտակային կենսաթոշակային համակարգի հետ, գտնում էին, որ այն պետք էր հետաձգել կամ չպետք էր ներդնել»,- այսօր խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, որ խորհրդարանում այս օրենքի ընդունման դեպքում կառավարությունը դրանով ավարտու՞մ է այս հարցի քննարկումը, թե՞ ոչ, արդյո՞ք չկա էլ անելիք։
«Միայն բավարար կլինի հենց օրենքի առաջին մասը բարձրաձայնել և պարզ կլինի, որ սա այն հայտարարությունն է, որն առնվազն տեղ է թողնում, որ մենք դեռ անդրադառնալու ենք այս օրենքին այլ հավասար պայմաններում, մենք մեր ձեռքերը չենք լվանում, այսինքն՝ մենք համարում ենք, որ դեռ այստեղ անելիք ունենք»,- պատասխանեց Ջանջուղազյանը՝ շեշտելով, որ քննարկումների համար դռները փակված չեն։
Մարուքյանն արձաքանքեց, որ եթե ինչ-որ ֆորմատով խումբ ձևավորվի, հաշվի առնել նաև իրենց ներկայացվածությունը. «Մենք անպայման պետք է մասնակցենք քննարկումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Ջանջուղազյանը ներկայացրեց, թե կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու որ փուլում է Հայաստանը
- Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Իմ սկզբունքը պահել եմ և այդ սկզբունքը շատ հստակ է` ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին. Մինասյան
- Պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից կմտնի ուժի մեջ
- Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով
- Կուտակային համակարգն անցել է անդառնալիության կետը. Փաշինյան
- Մանե Թանդիլյանն առաջարկում է կուտակային կենսաթոշակի համակարգի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին