Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
«Հիմա ես գիտեք՝ ինչ եմ մտածում, ինքը իմ երեսին ո՞նց ա նայելու, որովհետև ընենց երդումներ է կերել, ընենց քֆուրներ է կերել, ով որ զինվորի հացը գողնա, ով որ փորձի…»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զինվորների համար նախատեսված սննդի ու իրերի հայտնաբերմանը:
Նրա խոսքով, ինքը շատ ծանր է տարել, իր համար անակնկալ է եղել:
«Դուզն ասենք, զենք սաղս էլ կարանք ունենանք, բայց զինվորի հա՞ց, էն էլ էդ երեխեքի ուղարկած… Երեկ էդ երեխեքին որ խոսցրեցին, ես իմ արև, մեռած էի, թաղած չէի, տեղս չեմ գտել, էնքան վատ եմ եղել, երեկ սաղ օր բժիշկները իմ մոտս են եղել: Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողնող: Խի Մանվելն ի՞նչ չուներ, ի՞նչն էր պակաս»,-ասաց նա:
Մանվել Գրիգորյանի ընկերոջից հետաքրքրվեցին նաև հայտնաբերված սեփականության վկայականների մասին:
«Ուրեմն ձեզի մի բան ասեմ, երևի շատերդ էլ Մանվելին ճանաչում եք: Մանվելի աջ ձեռը չի իմացել ՝ ձախն ինչ է անում, ձախ ձեռը չի իմացել՝ աջն ինչ է անում: Ես որտեղի՞ց գիտեմ՝ Մանվելն ի՞նչ ունի: Էդ ո՞վ գիտեր: Իրա երեխեքը գիտեին՝ ինչ ունի: Էնքան փակ մարդ է եղել, ոչ մեկն էլ թող գլուխ չգովա, որ կարային իմանային, թե Մանվելը ինչ ունի, կամ թե ինչ չունի»,-ասաց նա:
Եթե Սեդրակ Սարոյանը պատժելու լիներ Մանվել Գրիգորյանին, ինչպե՞ս կվարվեր, հարցին ի պատասխան արձագանքեց. «էսօր կտենաս: Սա խայտառակություն է, համ աստվածն է պատժում, համ դատախազը: Խայտառակ եղավ՝ աստված պատժեց, համ էլ դատախազն է պատժելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան