Սեդրակ Սարոյան. Զատիկից հետո կարմիր ձուն էլ ի՞նչ ես անելու
«Էլ ի՞նչ պատիվ, Զատիկից հետո կարմիր ձուն էլ ի՞նչ ես անելու, աղջիկ ջան»,-այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ իր անունը վերականագնելու մասին հայտարարությանը:
«Ի՞նչ պատիվ, ինչի՞ մասին է խոսքը, հելնելու է էդ նամակների պատասխանը ո՞նց տա: Հա թող ասեն հիմա, խոմ ասելով չի: Հիմա թող հելնի իրան ճղի՝ ասի, տուշոնկեն ըսենց եկավ մեր տուն, չգիտեմ ով բերեց թափեց մեր դռան դեմ»,-ասաց նա:
Դեպի ԱԱԾ մեքենա Մանվել Գրիգորյանին ուղեկցող Սեդրակ Սարոյանն ասաց, որ այդ պահին չի իմացել՝ ինչ մասին է խոսքը:
«Ես մտածել եմ դե զենք-զինամթերք, որ մի երկրապահի տանը ո՞նց կարա չլինի: Սաղդ էլ գիտեք՝ հիվանդ ա, դրա համար մինչև վերջ կողքն էի, ասում էի՝ մի բան չլինի: Բայց ո՞ւմ մտքով կանցնի, որ էդ մարդը էդքան կցածրանա, կէթա էդ երեխեքի տուշենկոն կտանի: Հերս էլ լինի, պիտի ճիշտն ասեմ: Ես որ իմանայի էնի ըտենց բան է անում, հիմա նո՞ր էի խայտառակ արել»,-բարկացավ նա:
Սարոյանն ասաց՝ եթե նույնիսկ Գրիգորյանն ազատ արձակվի, նրա հետ չի շփվելու. «Էթամ՝ ի՞նչ ասեմ, ասեմ՝ այ տուշոնկա՞: Էդ ի՞նչ ես ասում, ես էդքան ցածր մարդ եմ, բա՞: Ես իմ հորից էլ կհրաժարվեմ»:
Սեդրակ Սարոյանը բանակից բոլոր գողացածներին կոչ արեց տարածը վերադարձնել. «Բանակից ինչ գողցել եք, տարել եք ձեր տներ, բերեք հետ տվեք բանակին: Նայեք Մանվելին, խղճացեք ձեզի: Բանակից տարածը հետ տվեք, ցեպոչկեն գալու է հասնի ձեր տուն: Բանակի եղածը տարեք հետ տվեք, թե չէ չեք մարսելու: Ես էլ ոչ մեկին չեմ հավատում, ոչ մեկի պադեռժկա չեմ անելու: Ում օգնեցի, ամոթ լինի ինձի»:
Հարցին՝ հնարավոր է ԱԱԾ-ն խուզարկություն անի Սարոյանի պահեստներում, պատգամավորը պատասխանեց ոչ պահեստ ունի, ոչ էլ զենք, սահմանի հասնի, զենքը կտան, ինչպես եղել է:
«Դաժե էն շորերը որ տված էր մեր տղեքին, մինչև անգամ բակլաժկեքը մենք Քելբաջարում հանձնել ենք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան