14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ
Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, այս փաստով Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
Հարակից հրապարակումներ`
- Վերսկսվել են 14-ամյա Հայկի որոնումները
- 14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին