Շառլ Ազնավուրը կվերսկսի համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսին ձեռքի կոտրվածք էր ստացել, համերգային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Agence France-Presse-ը ՝ հղում անելով երգչի ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազնավուրը վնասվածքի պատճառով դադարել է վերցրել, բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդնում, բայց բժիշկները 94-ամյա երգչին խորհորրդ են տվել հետաձգել համերգային գործունեությունը։ Երգչի ներկայացուցիչն ասել է, որ դժբախտ պատահարի պատճառով Ազնավուրը կրկնակի կոտրվածք էր ստացել, այժմ ապաքինվում է, բայց բժիշկները կարծում են, որ այդ ընթացքն ավելի երկար ժամանակ կպահանջի, քան սպասվում էր, կձգվի մինչև օգոստոսի վերջ։
Մեծ Բրիտանիայում (հունիսի 30), Իսպանիայում (հուլիսի 14), Գերմանիայում (հուլիսի 21, օգոստոսի 4), Խորվաթիայում (օգոստոսի 16) նախատեսված համերգները հետաձգվում են։
«Երգիչը կարող է շարունակել իր համերգային շրջագայությունը սեպտեմբերին»,- հայտնել է երգչի ներկայացուցիչը։
Ակնկալվում է, որ Ազնավուրը կշարունակի իր համերգային ծրագիրը Սիդնեյից, այնուհետև համերգներ կունենա Տոկիոյում, Օսակում, Կիևում, Բրյուսելում։ Տարեվերջին նախատեսված են համերգներ Ֆրանսիայում։
Հարակից հրապարակումներ`
- Շարլ Ազնավուրը հոսպիտալացվել է
- Շառլ Ազնավուրն արդեն Փարիզում է
- Ազնավուրի մոտ երիկամների հետ կապված խնդիր է եղել
- Հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան