ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ ըստ սահմանված կարգի, Մանվել Գրիգորյանը ևս պետք է ներկայացվի ԱԺ դահլիճ, սակայն նախօրեին նա նամակ է գրել իրեն խնդրել առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն։
Միջնորդագիրը ԱԺ-ում ընթերցեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Նա նաև ներկայացրեց Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցները: Դատախազի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծաթիվ զենքեր, ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են դպրոցականների կողմից բանակի համար հավաքված օգնության տրցակներ՝ զինվորներին ուղղված նամակներով: Հայտնաբերվել է նաև «Զինվորի բաժին» գրությամբ սննդատեսակ, որը միայն բանակի համար է մատակարարվում:
Հարակից հրապարակումներ`
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
- Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
- Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
- Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում հայտարարեց՝ ինքնասպան չի եղել
- Փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքում է Մանվել Գրիգորյանի փաստաբանին փնովողներին
- Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
- Մանվել Գրիգորյանի քաղաքապետ որդին հրաժարական է տվել
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան