Դեռահաս զբոսաշրջիկը փորձել է Կոլիզեումից մասնիկ գողանալ
Ավստրիացի անչափահասը Հռոմ էքսկուրսիայի ժամանակ չի նկատել կարաբիներիներին, կոտրել է Կոլիեզեումի սյուներից մի փոքրիկ հատված և փորձել թաքցնել «թանկարժեք հուշանվերը» պայուսակում։
Ռիա նովոստին, հղում անելով Roma Today-ին, գրում է, որ կարաբիներները բռնել են անչափահասին։ Նա մեղադրվում է «պետությանը պատկանող մշակութային արժեքների անօրինական յուրացում» հոդվածով։ Դեռևս անհայտ է, ինչ կլինի անչափահասի հետ։
Այլ դեպքերում, երբ մեծահասակ զբոսաշրջիկներն են վնաս հասցրել Կոլիզեումին, տուգանվել է մի քանի հազար եվրոյով։ Բացի այդ, Իտալիայի մշակութային ժառանգությանը կամ լանդշաֆտը վնասելու համար հնարավոր է ազատազրկում մինչև 5 տարի։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա