Մենք համաձայնություն ենք տալիս, ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան
«Չպետք է խոչընդոտենք նախաքննությանը՝ նկատի ունենալով նաև անմեղության կանխավարկածը, բայց մենք պետք է հետևողական լինենք: Եթե հաստատվեն կասկածները, ապա օրենքի ամբողջ խստությամբ պատժենք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության փակ նիստից ավարտից հետո:
«Մենք համաձայնություն ենք տալիս, հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, պետք է համաձայնություն տա նաև քրեական գործի համար»,- նշեց պատգամավորը:
Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանը քրեական գործի ընթացքում կարող է ի հիմնավորումներ և հակափաստարկներ բերել: Նա միաժամանակ ընդգծեց, որ Գրիգորյանի արարքը ոչ միայն քաղաքական ու իրավական խնդիր է, այլև բարոյական հարթության մեջ է:
«Անթույլատրելի է: Անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել է նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մանվել Գրիգորյանը իրենց կուսակիցը չէ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան