ԱԺ-ն համաձայնություն տվեց
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԱԺ պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ 85 քվեաթերթիկից դեմ է եղել 3-ը, անվավեր է ճանաչվել՝ 1-ը։
Գագիկ Մելիքյանը ներկայացրեց նաև, որ այնուհետև ԱԺ պատգամավորները պետք է քվեարկեն Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին հարցը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին