Անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնվածների գերակշիռ մասը պիտի կրեր Մանվել անունը. Ն. Զոհրաբյան
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Հարցս հստակ է, ու՞ր էիք դուք, ու՞ր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ նա տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը։ Պատասխանեք իմ հստակ հարցին, ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած հանցագործությունները»։
Արթուր Դավթյանը առանձնացրեց հնչածից այն հարցը, որը վերաբերում էր օրակարգին և ասաց. «Իմացա 2018 թվականի հունիսի 5-ից, երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ»։
Պատգամավորն արձագանքեց. «Շատ զարմանալի է հարգարժան դատախազ, տարիներ շարունակ մամուլը, Էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը։ Անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնվածների գերակշիռ մասը պիտի կրեր Մանվել անունը։ Սա ողբերգություն է, որ մենք ականտես ենք լինում, թե մարդը, ում տրվել է Արցախի բարձրագույն պարգևը, լինի սովորական, էժանագին ջեբկիր»։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց, թե տեղեկություններ կա՞ն, թե հայտաբերվածն ի սկզբանե որքա՞ն է եղել, քանի որ ապրիլյան պատերազմից գրեթե երկուսուկես տարի է անցել։
Ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց. «Այս պահին այն հանցակազմը, որ մենք մեղսագրելու ենք ԱԺ համաձայնության դեպքում պատգամավորին, մեզ անհրաժեշտ էր հանցակազմի համար 3 մլն դրամի շեմը գերազանացելը, և խուզարկությամբ հայտնաբերվածի մի մասը, որը հնրավոր էր այս պահին առանց ապրանքագիտական փորձաքննության, այսինքն զուտ բանակի կողմից բանակի սահմանված գումարային արժեքով չափ՝ 7 մլն դրամն է, իսկ թե 2016 թվականի ապրիլից հետո որքան է եղել և որքանն է յուրացվել, սա քննության պարտադիր առարկա էև կստուգվի քննության ընթացքում»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք համաձայնություն ենք տալիս, ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան
- Սեդրակ Սարոյան. Զատիկից հետո կարմիր ձուն էլ ի՞նչ ես անելու
- Տեղի ունեցածն արդարացնողները հավասարապես կրելու է այս մառադյոռության պատասխանատվությանը. Զոհրաբյան
- ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
- Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին