Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Այժմ էլ լայնորեն քննարկվում է Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի նամակը, որը, ըստ Aysor.am-ի աղբյուրների, նա ուղղել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:
«Տեղեկացված եմ ԱԱԾ տարածած նյութերից և հանրային արձագանքից։ Տեղյակ եմ նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության արձագանքից։ Հարկ եմ համարում հայտնել, որ նման արձագանքը սպասելի էր, եթե չեն ներկայացված նաև հակափաստարկները։
Իսկ դա հնարավոր է անել միայն խոր, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության ընթացքում։ Նախաքննության ընթացքում մանրամասն կներկայացնեմ բոլոր անհրաժեշտ ապացույցները, այդ թվում՝ փաստաթղթային, թե խնդրո առարկա գույքն ինչու և ինչ ձևով է հայտնվել Երկրապահ կամավորական միությանը սպասարկող պահեստներում, թե ինչպես է այն անընդհատ օգտագործվել այդ միության կանոնադրական խնդիրների լուծման համար։ Չմոռանանք, որ Երկրապահ կամավորական միությունը կար, մնում է և շարունակելու է մնալ Հայաստանի և Արցախի անվտանգությանը աջակցող հենասյուներից մեկը։ Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խորչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։
Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»,- գրված է Մանվել Գրիգորյանի նամակում։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
- Մանվել Գրիգորյանի երկրորդ փաստաբանը շարունակում է իրականացնել իր գործառույթները
- Մանվել Գրիգորյանի կինն ուղիղ եթերում հայտարարեց՝ ինքնասպան չի եղել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին