ԱԺ արտահերթում քննարկվում է անհուսալի ճանաչված վարկեր ունեցողների համար հարկային համաներում կիրառելու հարցը
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի տեղակալ Արտակ Պողոսյանը ներկայացրեց, որ օրինագծով առաջարկվում է որպեսզի բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն տրվի առանց հարկային հետևանքներ ունենալու, այսինքն՝ հարկային միջավայրում ներել ֆիզիկական անձանց այն վարկերի գծով հաշվեգրված տույժերը և տուգանքները, որոնք անհուսալի են ճանաչվել մինչև այս տարվա մայիսի 31-ը։
«Խնդիրը նրանում է, որ նման կարգավորումերի բացակայության պայմաններում բանկերն այս պարտավորությունները ներելու արդյունքում ունենում են որոշակի հարկային հետևանքներ, հետևաբար խթաններ չունեն գնալու այս քայլին»,- ասաց նա։
Փոխնախարարի խոսքով՝ հաջորդ փոփոխությունը ևս համաներման տարրեր է պարունակում. «Առաջարկվում է ֆիզիկական անձանց, որոնք միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի գույքային միատեսակ միավորներ են օտարել և նրանց մոտ ձևավորվել է ԱԱՀ վճարելու պարտավորություն, նրանց հնարավորություն ընձեռել օրենք ընդունվելուց հետո 90-օրյա ժամկետում վճարել միայն վարկի մայր գումարները և դրանով իսկ ազատվել կուտակված տույժերից ու տուքանքներից»։
Նա ներկայացրեց նաև, որ նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում հանրային սննդի ոլորտում ներգրաված տնտեսվարողներին մինչև օգոստոսի 20-ը հարկային մարմին ներկայացնեն շրջանառության հարկ վճարելող համարվելու մասին հայտարարություն. «Եթե չներկայացնեն՝ հայտնվելու են ԱԱՀ հարկի դաշում և գործելու են բարձր հարկային բեռի միջավայրում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում