Ահաբեկիչները գնդակոծել են սիրիական Դերա քաղաքի բնակելի թաղամասերը
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումն ականանետերից գնդակոծել է Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքի բնակելի թաղամասերը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, զոհվել է մեկ երեխա, մեկ մարդ վիրավորվել։
Նշվում է, որ ահաբեկիչները կրակ են բացել այլ թաղամասերի ուղղությամբ։
Նախօրեին ահաբեկիչները գնդակոծել էին Դերա քաղաքի Դահիյա թաղամասը, հասցվել էր միայն նյութական վնաս։
Սիրիական բանակը պատասխան կրակ է բացել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան