Բարեգործության շրջանակները չեն փոխվում այս նախագծով. փոխնախարար
«Գործող օրենքով, որն ընդունվել է 2002 թվականին, նախատեսում է, որ բարեգործական ծրագիրը սահմանելու որոշում կայացնի լիազորված մարմինը, որը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովն է։ Սակայն Սահմանադրության հետ այստեղ բաց կար, քանի որ 2015-ի Սահմանադրությամբ պետական մարմինները պետք է որոշում կայացնեն, մինչդեռ այս հանձնաժողովը պետական մարմին համարվել չի կարող և որևէ վարչարարություն չի կարող իրականացնել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտություն առաջացավ սահմանել որպես պետական մարմին, այդ իսկ պատճառով նախագծով սահմանվել է, որ բարեգործական ծրագիր իրավասու մարմինը կսահմանի ոչ թե հանձնաժողովը, այլ կառավարությունը, միաժամանակ հանձնաժողովը կգործի, բայց խորհրդակցական բնույթի եզրակացություններ կտա, որի հիման վրա իրավասու մարմինը կկայցնի որոշումը։
«Բարեգործության շրջանակները չեն փոխվում այս նախագծով, բարեգործների համար որևիցե խոչընդոտ, նոր պարտականություն չի նախատեսվում: Այս մարմնի հետ առնչվելը պայմանավորված է բացառապես երեք հանգամանքով՝ դիմում են հանձնաժողովին, որպեսզի ծրագիրը բարեգործական համարվի, մյուս դեպքում դիմում են, որ նախատեսված պետական աջակցությունից օգտվեն և հարկային արտոնություններ ստանան և կամ ցանկանում են նաև կառավարության կամ համայնքի կողմից նյութատեխնիկական օժանդակություն ստանալ»,- ներկայացրեց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում