Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
«Ազգային ժողովը պետք է նպաստի, հնարավորություն տա նախաքննության մարմնին Մանվել Գրիգորյանի գործով բացահայտել գործի ողջ էությունը, և տեսնենք, ով է ոտնձգել սրբության սրբոցը մեր ժողովրդի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ իրավական տեսակետից, երբ քննություն իրականացվի, ամբողջությամբ կպարզվեն մեղավոր անձինք. «Ես ինքս կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին»։
Լրագրողների հարցին, թե «Հանրապետական» խմբակցությունը ևս չի կիսում այս հարցում պատասխանատվությունը, Կոստանյանը պատասխանեց. ««Հանրապետական» խմբակցությունը սրանով ցույց է տալիս, որ շահագրգիռ է, որ ցանկացած անձ, ով կոտնձգի մեր բանակին, մեր անձեռնմխելիությանը, մեր զորքին և զինվորին, անկախ նրանից՝ ով է այդ անձը, պետք է միանշանակ խստագույնս պատժվի»։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
- Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմել է ԱԺ նախագահին
- Փաստաբան Հայկ Ալումյանն արձագանքում է Մանվել Գրիգորյանի փաստաբանին փնովողներին
- Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
- Արա Բաբլոյանի արձագանքը Մանվել Գրիգորյանի գործին
- Ինձ մնում է սպասել մինչև ավարտվի նախաքննությունը. Մանվել Գրիգորյանի օգնական
- Գլխավոր դատախազը դիմել է Փաշինյանին՝ Մանվել Գրիգորյանի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
- Զինվորի հացը գողացողն, ըստ Շարմազանովի, «ազգի դավաճան է»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան