Մանվել Գրիգորյանի գործով ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել. Գլխավոր դատախազ
«Ենթադրյալ հանցագործության մասին տեղեկատվությունն այնքան լայնածավալ էր, որ բնականաբար մեկ անձի մասին խոսք գնալ չի կարող»,- ԱԺ-ում պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ նշեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե բացի Մանվել Գրիգորյանին ենթակա անձանցից ի՞նչ պաշտոնատար անձինք են այս պահին որպես կասկածյալ կամ մեղադրյալի կարգավիճակով ներգրավված այս քրեական գործի շրջանակներում, մասնավորապես հենց պաշտպանության նախարարության կողմից տրամադրված սննդի հետ կապված։
«Ձեռք բերված տվյալների համաձայն ապօրինի խմբով զենք ձեռք բերելու, պահելու հանցակազմի մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, մեկ անձի նկատմամբ այսօր պլանավորված է քննությամբ իրականացնել քրեական հետապնդում։ Կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի էր, որ մեծ ծավալների մասին է խոսքը, գործի բարդությամբ, մեծածածավալությամբ պայմանավորված՝ իմ կողմից հանձնարարվել է, որ երկու քննչական մարմիններ խումբ ստեղծեն և խմբով քննարկեն։ Բնականաբար, նախաքննության ստուգման առարկա են դառնալու առանց բացառության բոլոր հանգամանքները»,- պատասխանեց Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր գործընկերները ոնց անեն, էդպես կանենք. Սամվել Ալեքսանյան
- Անգամ զավեշտը հասնում էր այնտեղ, որ Էջմիածնում ծնվածների գերակշիռ մասը պիտի կրեր Մանվել անունը. Ն. Զոհրաբյան
- Մենք համաձայնություն ենք տալիս, ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը. Վահրամ Բաղդասարյան
- Սեդրակ Սարոյան. Զատիկից հետո կարմիր ձուն էլ ի՞նչ ես անելու
- Տեղի ունեցածն արդարացնողները հավասարապես կրելու է այս մառադյոռության պատասխանատվությանը. Զոհրաբյան
- ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
- Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահվող վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
- Արփինե Հովհաննիսյանը կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան