Դոն Պիպոն կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արթուր Ասատրյանը, ով քրեական աշխարհում հայտնի է Դոն Պիպո անունով կալանավորվեց:«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր՝ նրա ձերբակալության մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։
Հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։
Հարակից հրապարակումներ`
- Քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարվել
- «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել է ևս 4 անձ. ԱԱԾ
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն