Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը փոխելու համաձայնագիրը
Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է երկրի անվանումը «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության» փոխելու վերաբերյալ Հունաստանի հետ կնքված համաձայնագիրը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Աթենքի հետ ստորագրված համաձայնագիրը պաշտպանել է մակեդոնական խորհրդարանի անդամների մեծամասնությունը՝ 69 մարդ: Իսկ ընդդիմադիր Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:
Այժմ Մակեդոնիայում պետք է կայանա հանրաքվե, որտեղ երկրի քաղաքացիները կկարողանան քվեարկել Աթենքի հետ համաձայնագրի օգտին կամ դրա դեմ: Հանրաքվեի անցկացումը պլանավորված է աշնանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում