«ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել. Ոստիկանություն
Ոստիկանները հայտնաբերել են «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյաննը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։
Հանգամանքները պարզվում են»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան