Հիշենք նաև «Սիթիի» խտացրածները
ԱԱԾ-ի՝ Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտած «բանակային հանածոյի» քաղաքական, բարոյական, քրեական կողմերի բուռն քննարկումները չեն իջնում լրատվական ու սոցիալական թոփերից:
Այսօր ԱԺ-ում կքննարկվի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Հետաքրքիր է՝ իսկ ինչ դիրքորոշում կբռնի ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում ընտանիքին պատկանող «Սիթիում» «զինվորի համար» խտացրած կաթ էին վաճառում:
Ճիշտ է՝ ակնհայտը բացահայտելուց ու «անհարմար» հարցերից հետո Ալեքսանյանը հավաքել տվեց խտացրած կաթերը, ինչին ականատես էր եղել նաև panorama.am-ի թղթակիցը, և ամեն առիթով ամեն լրագրողական հարցին ի պատասխան ասում էր՝ «Իսկ ճիշտը կգրե՞ք կաթի մասին, ուֆ, ուֆ, ուֆ…»:
Վաղուց ժամանակն է նաև Ալեքսանյանի՝ «զինվորի համար» խտացրած կաթերի մասին քննարկումները, իսկ ճիշտը գրելու ժամանակն անցավ:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
- ԱԱԾ. Ձերբակալվել են Մանվել Գրիգորյանն ու Դոն Պիպոն
- Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացել է Էջմիածնի ԵԿՄ գրասենյակի տարածքից
- Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում. Սամվել Ալեքսանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան