Քննությունները ԵՊՀ-ում. հետադարձ հայացք
ԵՊՀ պաշտոնական կայքը «Քննություններ ԵՊՀ-ում» վերնագրի ներքո ներկայացրել է լուսանկարներ, որոնք պատկերում են դասապրոցեսներ ու քննություններ տարբեր ֆակուլտետներում, դիպլոմայինի պաշտպանությունններ, ստուգման գրքույկներ։Լուսանկարները թվագրված են 1973 թվականից սկսած։
Նրանք ապրում ու սովորում էին 70- ականների Երևանում. հետադարձ հայացք ենք նետում ոչ վաղ անցյալ՝ զուգահեռներ տանելով մեր օրերի հետ։
Եվրոպական ոչ մի երկրի նորաձևության լուսանկարիչ թերևս անտարբեր չանցներ նրանցից շատերի կողքով, բայց ասում են՝ անցյալը միշտ ավելի ռոմանտիկ է թվում, քան ներկան, այդ պատճառով էլ կարող է թվալ, թե այն ժամանակ երիտասարդներն ավելի ոճային էին։
Երբ այս թվերի աղջիկները պատմում են իրենց զգեստապահարանի պարունակության մասին, ապա տպավորություն է, որ ժամանակաշրջանը կարելի է կոչել` «Մեկ չթե զգեստի» (ситцевое платье) տարիներ: Լվանալ այն, վաղ առավոտյան արդուկել ու դրանով նորից դուրս գալ տնից կոկիկ ու արքայական տեսքով, որ ոչ ոք գլխի չընկնի, թե փողոցում պայծառ դեմքով ու կինոյական տեսքով այս աղջնակները այդ մի, կամ ևս մի նման զգեստ ունեն ընդամենը: Ու պարզ է, որ մի զգեստը պիտի «ներկայացուցչական» լիներ:
Ոճաբան Արմեն Գալյանը մի առիթով մեզ հետ զրույցում այս թեմայով ասել էր, թե՝ հագուստի «բարոյական» արժեքն այն ժամանակ շատ ավելի բարձր էր, քան հիմա. դրա պատճառը դիֆիցիտն էր. «Գաղտնիք չէ, որ այն տարիներին երիտասարդությունը փորձում էր գնել դրսից բերված հագուստ, պարզ է, որ ոչ բոլորին էր դա հաջողվում: Երկրների առումով նախապատվությունը տրվում էր այսպես` որքան կապիտալիստական երկրից լիներ հագուստը, այնքան լավ: Հագուստի «բարոյական» արժեքն այն ժամանակ շատ ավելի բարձրև էր, քան հիմա, դրա պատճառը դիֆիցիտն էր:
Վերջին 15 տարվա ընթացքում այդ ժամանակաշրջանից շատ բան է հետ եկել` սկսած սանրվածքներից, վերջացրած «կլեշ» տաբատներից: Անցյալը միշտ ավելի ռոմանտիկ է թվում, քան ներկան, այդ պատճառով էլ կարող է թվալ, թե այն ժամանակ երիտասարդներն ավելի ոճային էին... Այսօր թե հագուստներն են բազմազան, թե ընտրությունն է հարուստ, թե տեղեկատվությունն է շատ. բնականաբար ոճային կամ նորաձև լինելը շատ ավելի հեշտ է և մատչելի»:
Հարակից հրապարակումներ`
- Հայկական ռետրո style Նոր Տարի
- ԾՆՈՒՆԴՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ. Սերնդափոխություն, ինդիգո երեխաներ, գենետիկ կոդ
- 3 դարի ՀԱՐՍՆՈՒԹՅՈՒՆ. հայկական հարսանիքներ` սկսած 1875թվականից (լուսանկարներ)
- «Երևան ռետրո style». Մենք ենք, մեր տղաները
- «Երևան style». Բոլոր ժամանակների մեր աղջիկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան