Տեղի ունեցածն արդարացնողները հավասարապես կրելու է այս մառադյոռության պատասխանատվությանը. Զոհրաբյան
«Չեմ ցանկանում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց վստահ եմ, որ բացահայտումներ լինելու են, և մենք ստանալու ենք բոլոր հարցերի պատասխանները. ինչպես եղավ, որ դպրոցների՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված օգնությունը տեղ չհասավ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում ասաց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Երեկ ես խոսում էի Ախուրյանի դպրոցներից մեկի անձնակազմի հետ: Այդ դպրոցի ուղարկած արկղը դուք տեսաք մառադյոռ Մանվելի առանձնատանը: Այդ մարդիկ ասում էին, որ զինվորների համար սնունդն ապառիկով վերցրել են խանութներից: Եվ դա գտնվում է շարքային դավաճանի առանձնատանը: Այս բոլոր հարցերի պատասխաններն անպայմանորեն պետք է տրվեն: Իրավապահ համակարգն այսօր իր անելիքը գիտի և մենք, կարծում եմ պետք է ընդամնեը պահանջենք, որ այս կեղտոտ ու զզվելի պատմության բոլոր դերակատարները ստանան իրենց արժանի պատիժը»,- շեշտեց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն երեկ ճիշտ որոշում որդեգրեց, այն է, անկախ քաղաքական ուժերի միջև տարաձայնություններից՝ տեղի ունեցավ համազգային կոնսենսուս՝ զինվորի հացը գողացողին համարել պետական դավաճան:
«Մենք քվեարկելու ենք միասնական: Մեր խմբակցությունում որևէ այլ քվեարկություն զինվորի հացը գողացողի հանդեպ չի կարող լինել: Մեկ բան հստակ է. զինվորի համար նախատեսված սնունդը հայտնվել է ինչ-որ պահեստում: Պետք չէ Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, որևէ արդարացում չկա: Որևէ մեկը, ով կփորձի ԱԺ ամբիոնից արդարացնել տեղի ունեցածը, հավասարապես կրելու է այս մառադյոռության պատասխանատվությանը»,- ասաց Զոհրաբյանը:
Հարցին՝ արդյոք ԲՀԿ առաջնորդն այսօր գալու է խորհրդարան՝ մասնակցելու քվեարկությանը, պատգամավորը պատասխանեց, որ նա նախապես որոշվածի պես պետք է գար:
«Պետք է գար, որովհետև տեղյակ չէր, որ Մանվել Գրիգորյանի հարցն է քննարկվելու: Բայց հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրեն պահել է ամենավերջին էժանագին խուլիգանի նման, իսկ պարոն Ծառուկյանը չի կարող իջնել այդ մակարդակին: Պարոն Ծառուկյանի ներկայությունն այսօր այստեղ կարող էր այլ կերպ մեկնաբանվել հանրության կողմից: Նա, որպես ուժեղ մարդ, այսօր ներկա չի լինի»,-ասաց պատգամավորը:
Իսկ ինչու է միայն այժմ բացահայտվում նման ծավալի հանցագործությունը հարցին էլ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ երկրում իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակում պետք է գործի կոռուպցիայի, «բեսպրեդելի» հանդեպ զրո հանդուրժողականություն:
Վերջում լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը ևս մասնավոր կենդանաբանական այգի ունի, կարծո՞ւմ են, որ դրանց գործունեությունը պետք է արգելվի:
«Պարոն Ծառուկյանի վերաբերյալ հարցը քանիցս տրվել է, հստակ պատասխանները տրվել են: Եթե ազատ պայմաններին այլևս չադապտացված այդ գազանների համար առավել լավ պայմաններ կլինեն, դուք ինձ կասեք: Գազանանոցներին չենք վստահում»,- շեշտեց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում քննարկվում է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու հարցը
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին. Կոստանյան
- Մանվել Գրիգորյանը պատրաստ է անձեռնմխելիությունից զրկվել՝ «հանուն հակափաստարկների»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան