Արաբկիր ԲԿ-ում երեխայի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով
Վարույթն իրականացնող մարմինն ստացել է Արաբկիր ԲԿ-ում մանկահասակ երեխայի մահվան մասին բժշկական վկայականը, ըստ որի՝ երեխայի մահվանը հանգեցրած ախտաբանական վիճակ է հանդիսացել «սուր սրտային անբավարարությունը»։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։»,-հայտնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին մանհակասակ երեխայի հայրը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն առ այն, որ 15.01.2018թ. ծնված դստերը 2018թ. հունիսի 5-ին տարել են պոլիկլինիկա, որտեղ պատվաստվել է, իսկ հունիսի 7-ին փոքրիկի ինքնազգացողությունը վատացել է, և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են նույն պոլիկլինիկա, այնուհետև` «Արաբկիր» ԲՀ, որտեղ նա մահացել: Ըստ ծնողի՝ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Դեպքի առթիվ 11.06.2018թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը հունիսի 13-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ հաղորդագրությունը 5 ամսական երեխայի մահվան մասին
- 5 ամսական երեխայի մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ պարզաբանումը