Կործանիչի հին պայմանագիր՝ նոր վարչապետի համար
Մոսկվան ցանկանում է Су-30СМ ռազմական կործանիչը Երևանին հանձնել մինչև 2024 թվականը: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը՝ հիշեցնելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանագիրը կնքվել է 2012 թվականին: Սակայն պատվիրատուի ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը ձգձգվել է:
Ինչպես գրում է աղբյուրը, «Ռուսաստանը մտադիր է համաձայնագիրն իրականություն դարձնել Հայաստանի նոր ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն նստել է Су-30СМ-ի խցիկում ու այն որակել է աշխարհի լավագույն կործանիչներից մեկը»:
«Հայաստանի կողմից կործանիչի ձեռքբերման ցանկության մասին խոսակցությունները թարմացվեցին այն բանից հետո, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանում արված լուսանկարը, այստեղ գործում է 3624-րդ ռուսական ավիաբազան»,-գրում է ռուսական աղբյուրն ու նշում, որ ոչ Փաշինյանը, ոչ էլ Հայաստանի ՊՆ-ն այլ մանրամասներ ու մեկնաբանություններ չհրապարակեցին:
Ոչ պաշտոնական տվյալներով, կործանիչների ձեռք բերման վերաբերյալ բանակցությունները կավարտվեն 1-2 տարվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին