Գլխավոր դատախազը՝ «Մարտի 1»-ի գործով ՀՀ նախկին նախագահների հնարավոր հարցաքննության մասին
«Մենք առաջիկայում գործով ունեցած մեր տեղեկությունները, որքանով որ դրանք չեն խանգարի նախաքննությանը, այդ չափով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը: Երբ ունենանք ռեալ արդյունքներ, և դրանք հրապարակման ենթակա լինեն, պարտադիր կհրապարակենք», - ԱԺ-ում այսօր լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի բացահայտմանն ուղղված գործողություններին:
Հարցին՝ հնարավոր է, որ քրեական գործի շրջանակներում նախկին պաշտոնյաներ ձերբակալվեն, դատախազը պատասխանեց. «Ում վերաբերյալ որ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր, նրանց նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված հարկադրման միջոցներ»:
Ճշգրտող հաջորդ հարցին էլ՝ իսկ հնարավո՞ր է ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվեն, Դավթյանը պատասխանեց.
«Երբ կլինեն օրենքով նախատեսված հիմքեր՝ որևէ մեկի նկատմամբ հարկադրանք կիրառելու, որևէ մեկի նկատմամբ հարցաքննելու, չկասկածեք, կկատարվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին