«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից անբավարար է ստացել 313 դիմորդ
Հանրապետությունում շարունակվում են միասնական քննությունները։ Դիմորդներն այսօր քննություն են հանձնել օտար լեզուներից։ Panorama.am-ը Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանից ճշտեց, որ 1953 դիմորդ քննություն է հանձնել անգլերեն, 78 դիմորդ գերմաներեն լեզուներից։
Ֆրանսերեն, իսպաներեն և պարսկերեն լեզուներից քննություն են հանձնել համապատասխանաբար 45, 2 և 1 դիմորդ։
Պարսամյանը տեղեկություն հայտնեց նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ֆիզիկա» առարկաների քննական արդյունքներից։
««Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության մասնակցել է 2404 հոգի, անբավարար ստացել է 313 դիմորդ, 19-20 միավոր հավաքել են 152 հոգի, միջին բալը կազմել է 12,63: «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 882 դիմորդ։ Անբավարար ստացել է 233, 19-20 միավոր հավաքել են 88 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 11,44»,- ներկայացրեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը։
Հարակից հրապարակումներ`
- «Կենսաբանության» միասնականից անբավարար է ստացել 84 դիմորդ
- Վաղվա միասնականը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից
- ՀՊՏՀ-ում այս տարի մրցակցություն չկա
- ԵՊՀ-ն այս տարի միայն մեկ մրցակցային ֆակուլտետ ունի
- Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
- Քննությունների ամսաթվերը փոխվել են
- Միասնական քննություններին նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան