
Չնայած ԱՄՆ կոնգրեսի բողոքին՝ Թուրքիան ամերիկյան F-35 կործանիչներ կստանա
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսը CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ Չնայած ԱՄՆ կոնգրեսի բողոքին՝ Թուրքիան ամերիկյան F-35 կործանիչներ կստանա։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ինքնաթիռների տրամադրման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին՝ Տեխասի Ֆորտ-Ուերտե քաղաքում։ Էնդրյուսի խոսքով, թուրք օդաչուներն այժմ գտնվում են ԱՄՆ զինված ուժերի՝ Արիզոնայի ավիաբազայում և պատրաստվում են այս տիպի կործանիչներով փորձնական թռիչքների։
Ավելի վաղ Թուրքիայում խոսել էին կործանիչների այլընտրանքի մասին։ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ դեռևս վաղ է խոսել F-35-երի փոխարեն Су-57-երի մատակարարման մասին։