Արմավիրում կարկուտի պատճառած վնասների ահազանգ են ստացել վեց համայնքներից
Արմավիրում տեղացած ուժեղ կարկուտից մի քանի գյուղերի այգիներ ու վանքատարածություններ են տուժել:
«Ահազանգեր ենք ստացել Լեռնամերձ, Աղավանատուն, Արագած, Ամբերդ, Բերքաշատ և Գետաշատ համայնքներից»,-Panorama.am-ին հայտնեց Արամավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
Վարչության երկու բժիների պետեը մեկնել են գյուղեր՝ ծոնթանալու իրավիճակին: Վաղը երբ հնարավոր լինի դաշտ մտնել, արդեն կգնահատեն վնասի չափն ու կներկայացնեն կառավարություն:
25-27 րոպե տևած կարկուտը Լեռնամերձում գետնին է հավասարեցրել նախորդ երկու կարկուտներից փրկված պտուղն ու բանջարեղենը:
«Շլորի մեծության կարկուտ էր: Խաղողին էլ, թարխունին էլ, ձմերուկին էլ, ելակին է, լոլիկին էլ վնաս է հասցրել: Չնայած մերը մեկ ու կես ամիս առաջ էր լրիվ կարկուտը տարել: Մի քանի օր առաջ էլ եկավ»,-Panorama.am-ին ասաց գյուղապետ Վարդան Միրզոյանը:
Մարզպետարանի ներկայացուցիչներն այսօր կարկուտից հետո եղել են գյուղում, ծանոթացել են իրավիճակին, թողել գնացել են:
Կարկուտին սովորած գյուղում տեղումների ժամանակ բնակիչներն ուղիղ եթեր են ապահովում:
Լուսանկարները՝ Լեռնամերձի բնակչի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին