Ժակ Մարիլոսյան. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու տեսանկյունից
«Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում լրացուցիչ հարթակ է հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար»,- այս մասին նշել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կաջակցեն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրոպական մյուս երկրների խորհրդարաններում համաձայնագիրը վավերացնելու գործում:
Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործում, նշել է. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել»:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զար?ացումներին, ընդգծել է. «Մեզ համար կարևոր է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տնտեսության շարունակական զարգացումը, բնակչության բարեկեցության ապահովումը և ժողովրդավարության առավել զարգացումն ու ամրապնդումը»:
Ժակ Մարիլոսյանը անդրադառնալով աշնանը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը, նշել է, որ այն լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու տեսանկյունից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների գործունեությանը, կարևորել երկկողմ փոխայցերը, հայ-ֆրանսիական կապերի խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին