Բրոդվեյում բեմադրելու են Մայքլ Ջեքսոնի մասին մյուզիքլ-բայոփիք
Մայքլ Ջեքսոնի ժառանգները և Columbia Live Stage թատերական ընկերությունը հայտարարել են Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին մյուզիքլի մոտակա բեմադրության մասին։
Գազետա.ռու-ն գրում է, որ շոուն առայժմ անվանում չունի, սակայն հայտնի է, որ պրեմիերան կկայանա 2020 թվականին Բրոդվեյի թատրոններից մեկում։ Սյուժեի հիմքում Պուլիտցերյան մրցանակի կրկնակի դափնեկիր Լինն Նոթեջի պիեսն է Մայքլ Ջեքսոնի մասին։ Ենթադրվում է, որ մյուզիքլում կներառվեն Thriller, Smooth Criminal, Beat It և Don't Stop 'Til You Get Enough հիթերը։
Առայժմ անհայտ է, արդյոք բեմադրությունը կանդրադառնա Ջեքսոնի ժառանգների համար այնպիսի ծանր թեմայի, ինչպիսին անչափահասների պղծումն է։ Մյուզիքլի բեմադրողը և գլխավոր պարուսույցն է Թոնի թատերական մրցանակի դափնեկիր, բալետի աստղ Քրիսթոֆեր Ուիլդոնը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մայքլ Ջեքսոնի ժառանգները դատի են տվել ABC հեռուստաալիքի և Disney ստուդիայի հետ՝ «Վերջին օրերը» վավերագրական ֆիլմի և երգչի երգերի ապօրինի օգտագործման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին