Ծանրամարտի ֆեդերացիան Ուզբեկստանում կբարձրացնի Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման հարցը
Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը մինչև 2020 թվականը երկարաձգելու որոշման հետ չհամակերպվող հայկական կողմը այն կրկին կբողոքարկի: Այս անգամ հարցը բարձրացնելու են հուլիսի 6-ին Ուզբեկստանի մայրաքաղաքում:
«Ես Ուզբեկստանում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի նիստի ժամանակ փորձելու եմ հարցը բարձրացնել»,-Panorama.am-ին հայտնեց Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Փաշիկ Ալավերդյանը:
Մինչ այս ուղարկած նամակներին, բողոքներին արձագանք չի եղել:
«Ամեն ինչ էլ արել ենք, պատասխան չկա: Տեղում ավելի լավ կլինի հարցը բարձրացնել»,-ասաց նա:
Փաշիկ Ալավերդյանն ավելի վաղ հայտարարել էր, կարծես Հայաստանի հավաքականը ոսկոր լինի միջազգային ֆեդերացիայի կոկորդում, խոստացել էր ապացուցել, որ հայկական ծանրամարտը լավագույնն է աշխարհում:
Մինչ այս պահը հայտնի չէ, թե որ մարզիկները կմասնակցեն նոյեմբերին Թուրքմենստանում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, այս տարվա մայիսից ծանրամարտիկի որակազրկումը կասեցվում է:
Երբ լսել էր որակազրկման կասեցման մասին, Հռիփսիմե Խուրշուդյանը հայտարարել էր, որ մեծ խանդավառությամբ է մարզվելու, որպեսզի մասնակցի աշխարհի առաջնությանը:
«Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում ՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս: Առաջին հերթին ցանկանում եմ վերադարձնել մարդկանց վստահությունը: Չեմ ցանկանում, որ մարդիկ մտածեն, թե որակազրկվել եմ ու հեռացել սպորտից: Նպատակս, իհարկե, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մեդալներն են»,-ասել էր նա:
Մի քանի օր առաջ սակայն ֆեդերացիային տեղեկացրել են՝ որակազրկման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականը: Հայաստանի ու այլ երկրների հավաքականների որակազրկման որոշումը կայացվել էր 2017-ին Բուխարեստում կայացած նիստում, որը կապված էր դոպինգ սկանդալի հետ: Խուրշուդյանի արյան մեջ հայտնաբերվել էին տուրինաբոլ և ստանոզոլոլ արգելված նյութերը:
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ
- Հռիփսիմե Խուրշուդյան. «Մի պահ մտածեցի, թե մահացել եմ»
- Փաշիկ Ալավերդյան. «Ոչ ոք իրավունք չունի Հռիփսիմեի մեդալը հետ պահանջելու»
- Հռիփսիմե Խուրշուդյանը նույնպես պետք է վերադարձնի բրոնզե մեդալը
- Հռիփսիմե Խուրշուդյանին կտեսնե՞նք արդյոք «Տոկիո-2020»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան