ՀՔԾ. Դաշկեսանում Մանվել Գրիգորյանի տանը ևս «Զինվորի բաժին» գրությամբ մեծ քանակությամբ սնունդ ու իրեր են գտել
ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշկեսան) հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:
Ի դեպ, քրեական գործի շրջանակներում 19.06.2018թ.-ին ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:
Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
- Հողեր, շինություններ, ընդամենը ութ ավտոմեքենա. Ինչ էր հայտարարագրել Մանվել Գրիգորյանը
- Մանվել Գրիգորյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք և կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ են հայտնաբերվել. Ոստիկանություն
- Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար ԱԺ-ում քվեարկում են
- Սեդրակ Սարոյան. Մանվելն իմ երեսին ո՞նց ա նայելու
- Ռազմամթերք, «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, թանկարժեք ավտոմեքենաներ... ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի առանձնատնից
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան