
Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
«Հիմա թույլտվություն ունեին բռնելու բռնել են, բայց այն ժամանակ չեն ունցել, չեն բռնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը։
«Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով երևի այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի»,-հավելեց նա:
Նրա խոսքով՝ նախկինում այլ բացահայտումներ ևս եղել են, բայց այդքան աղմուկ չի բարձրացել:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք իր հորեղբայրը՝ Ռուբեն Գևորգյանը, ով ևս ազատամարտիկների միություն է ղեկավարում, որևէ կոռուպցիոն գործընթացների մեջ ներառված չէ, նա պատասխանեց, որ կոռեկտ չէ նման հարցեր տալը, քանի որ հայրենիքի համար իրենց ընտանիքը զոհ է տվել, ինքը հայր է կորցրել: