Շարմազանով. Մենք դեմ ենք բաժանարար գծերին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ու Ալբանիայի խորհրդարանի նախագահ Գրամոզ Ռուչին այսօրվա հանդիպմանը քննարկել են հայ-ալբանական խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել խորհրդարանական վեհաժողովներում երկու պետությունների պատվիրակությունների համագործակցության հնարավորություններին:
ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային հակամարտություններին:
ԱԺ փոխնախագահը նշել է. «Հայաստանը տարածաշրջանային խաղաղության և կայունության կողմնակից է: Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ապակայունացման, հակամարտությունների ռազմական լուծմանը ու բաժանարար գծերին»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդն է որոշելու իր ապագան և Թուրքիան էլ անելիք չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում