«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ընդունեց միաձայն
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն՝ 88 կողմ ձայներով ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով հայտարարեց, որ այս օրենքի առնչությամբ ունեցած իրենց որոշակի մտահոգություններն այլևս վերացել են:
«Կոմպրոմիսը գտնված է, և դաշինքը քվեարկում է կողմ»,-ասաց նա:
ԱԺ-ն այսօր ընդունեց նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը: Կողմ քվեարկեց 86, դեմ՝ 1 պատգամավոր:
Այսօր խորհրդարանում ընդունվեցին նաև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- Բարեգործության շրջանակները չեն փոխվում այս նախագծով. փոխնախարար
- Զոհրաբյանը սպառնում է. Եթե օրենքը ընդունվի, Ծառուկյանին կհորդորի դադարեցնել բարեգործական ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում