ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունիսի 20-ին մեղադրող կողմը ներկայացրել է 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Պետրոսյանը հեռախոսով խոսել է Գնելի հետ, ում հորդորել է միանալ իրենց:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՊՊԾ գնդի տարածք այցելության մասին՝ ակնարկելով, թե Բալասանյանը «երկու լարի վրա է խաղում» և գնդի տարածք է գնացել «ռազվետկայի»:
Աշոտ Պետրոսյանը Գնելին հորդորել է կնոջ և երեխայի հետ միանալ իրենց՝ խոստանալով, թե ամեն ինչ լավ է լինելու: Խոսակցության ընթացքում անդրադարձ է կատարվում նաև այն ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Գնել. Չգիտեմ, պինդ կացեք:
Աշոտ Պետրոսյան. Մենք պինդ ենք ցավդ տանեմ, մենք մինչև ատամները զինված ենք: Չես պատկերացնում… Իրանք տենում են, որ մեր դեմը խաղ չկա…
Կնոջդ, երեխեքիդ հետ պետք է լինեք ժողովրդի կողքը: Գործողություն պետք չի անել, Գնել, մարդահաշիվ... Ցավդ տանեմ պտի դիմանաս, պտի կռիվ տաս: Հիմա դու չես կարում, հոգեբանորեն պատրաստ չես կռիվ տալու, գոնե ընտանիքով ընդեղ եղեք, մենք ստեղից կարանք օգնեք ձեզ, բայց դեռ ժամանակը չի: Մենք հազիվ ենք մեզ զսպում, մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չի… Էդքան չի հասունացել : Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած….»:
Զինված խմբի անդամը հեռախոսազրույցի ընթացքում նշել էր, որ իրենց մոտ էր եկել այն ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ինչպես նաև զրույցի ընթացքում Պետրոսյանը նկարագրում էր, թե ինչպես է բռնություն գործադրել այն ժամանակ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի նախկին տեղակալ Վալերի Օսիպյանին նկատմամբ:
Մեղադրող կողմը շարունակում է ներկայացել ձայնագրությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել
- Ոստիկանություն. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին դատարան տեղափոխելիս ուժ չի կիրառվել
- «ՊՊԾ-ի գործով» կալանավորվածներին հենց այդ ոստիկանը չպետք է ուղեկցի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց