ԱԺ օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն է
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցավ արտահերթ նիստ՝ հատուկ ընթացակարգով: Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերի քվեարկությունից անմիջապես հետո քննարկման ներկայացվեցին մի շարք նախագծեր՝ երկրորդ ընթերցմամբ:
Նշենք, որ այլ նախագծերի թվում նիստի օրակարգում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագծով առաջարկվում է հետևյալ ընթացակարգը՝ սկսած ս. թ. հուլիսի 1-ից քաղաքացիները կփոխանցեն 2.5 տոկոս, իսկ 7.5 տոկոսը կփոխախանցի պետությունը: Գործող կարգավորման համաձայն՝ քաղաքացին կուտակում է իր եկամտի 10 տոկոսը, մնացած 5 տոկոսը վճարում է պետությունը:
Նշենք նաև, որ օրակարգում է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թ-ի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին » և այլ օրենքի նախագծեր:
Հարակից հրապարակումներ`
- Կուտակային համակարգն այլընտրանք չունի. ՀՀԿ-ական պատգամավոր
- Այս պահին քայլ առաջ համակարգ է ներդրվել. Էդմոն Մարուքյանը՝ պարտադիր կուտակայինի մասին
- Պարտադիր համակարգի չեղարկման հարցը օրակարգում է և ուսումնասիրության կարիք ունի. Արծվիկ Մինասյան
- Երբ պարտադիր կուտակայինի նախագիծը կգա ԱԺ, կքննարկենք և մեր կարծիքը կասենք. Բաբլոյան
- Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը որոշակի լրացումներով
- Հուլիսի 1-ից՝ պարտադիր կուտակման բաղադիրի ներմուծում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան