«Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 79 կողմ 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով տեղեկացրեց, որ իրենք մշտապես դեմ են եղել պարտադիր բաղադրիչի ներդրմանը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումը չենք փոխել, այդուհանդերձ ներկայացված տարբերակը որոշակի մեղմում է երիտասարդ ընտանիքների բեռը: Քննարկելով գործընկերների հետ` կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք քննարկումները պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»,-ասաց նա:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հայտարարեց, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են, և այս նախագծին ձեռնպահ են քվեարկելու:
Ըստ նրա, նախագիծը թեև որոշակի փոփոխություն է կրել, բայց պարտադիր բաղադրիչը մնում է, փոփոխությունները չեն լուծում պարտադիր բաղադրիչի վերացման հարցը:
ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ապա վերջինս նշեց՝ այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ նախաքայլ պետք է կատարվի, որից հետո քննարկումները պետ է շարունակվեն:
«Պարտադիր կուտակայինն իր էջով փակված չէ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին