Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը
Կանադայում օրենք են ընդունել, որը թույլ է տալիս երկրի ամբողջ տարածքում մարիխուանայի օգտագործումը։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ փաստաթուղթը կարգավորում է, թե ինչպես կարելի է մշակել բույսը, որտեղ և ինչ միջոցներով տարածել, նաև ինչպես պետք է կազմակերպվի վաճառքը: Երկրի բնակիչներն արդեն սեպտեմբերից կարող են օրինական կերպով գնել և օգտագործել մարիխուանա:
Այսպիսով, Կանադան դարձել է Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որտեղ օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը: Հաշվարկների համաձայն, 2015 թվականին կանադացիները մարիխուանա ձեռք բերելու համար ծախսել են տարեկան շուրջ 6 միլիարդ կանադական դոլար՝ 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Մոտավորապես այնքան, որքան ծախսել են գինու համար: Չափահասներին թույլատրվելու է իրենց մոտ ունենալ մինչև 30 գրամ չորացրած մարիխուանա: Մինչև 18 տարեկաններին մարիխուանայի օգտագործումն արգելվում է: Անչափահասներին վաճառելու դեպքում սպառնալու է մինչև 14 տարի ազատազրկում:
2013 թվականին մարիխուանան օրինականացրած առաջին երկիրը Ուրուգվայն է: Մարիխուանան օրինական կարող են օգտագործել ԱՄՆ մի շարք նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում